Վաճառքի մենեջեր

Մշտական
Ամբողջ դրույք
Միջին
0014 Երևան, Ղափանցյան 3

Վաճառքի մենեջեր

Արթ Ռեզիդենս կառուցապատող ընկերությունը փնտրում է բարետես արտաքինով, աշխույժ և նպատակասլաց վաճառքի մենեջեր՝ մեր ընդլայնվող թիմին միանալու համար։

Պարտականություններ՝ 

• Ընդունել հաճախորդներին և ներկայացնել առկա բնակարանների տարբերակները 

• Պատասխանել հեռախոսազանգերին և հետևել նամակագրությանը 

• Տեղեկատվություն տրամադրել առկա առաջարկների, գների, հիփոթեքային վարկերի և այլ հարակից հարցերի վերաբերյալ

• Պահպանել կապ հաճախորդների/գնորդների հետ՝ հետագա հարցերի և համագործակցության նպատակով


Պահանջներ՝

• Բարձրագույն կրթություն

• Արդյունավետ հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ 

• Կիրթ և հստակ խոսք 

• Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն

• MS Office (Word, Excel) ծրագրերի իմացություն

• Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է


📩 Դիմելու համար խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ contact@artresidence.am

Սիրով սպասում ենք մեր թիմի համալրմանը